Բացարկ է հայտնվել դատավոր Էդգար Հովհաննիսյանին․ Զոհրաբյան
Իրավունք
20:18 06/03/2026
Հայաստան

Բացարկ է հայտնվել դատավոր Էդգար Հովհաննիսյանին․ Զոհրաբյան

Այսօր բացարկ է հայտնվել դատավոր Էդգար Հովհաննիսյանին: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Բացարկի հիմքերից էր նաև հետևյալը․

Նիկոլ Փաշինյանը 10.01.2026թ. այդ առնչությամբ հետևյալ գրառումն էր կատարել՝ «Ասել եմ արդեն, որ .... Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ։»:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանը իր գործողություններով փաստացի կատարել և կատարում է Նիկոլ Փաշինյանի ցանկությունը:

Դատավորի գործողությունների արդյունքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել:

Բացարկի վերաբերյալ որոշումը կհրապարակվի 11.03.2026թ. ժամը 16:00-ին»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բացարկ է հայտնվել դատավոր Էդգար Հովհաննիսյանին․ Զոհրաբյան