Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«ARARAT հայկական կոնյակ. Ինչպես են ավանդույթը, հողը և ժամանակը ձևավորում դասականը». Forbes-ի անդրադարձը
Forbes ամսագիրը ծավալուն հարցազրույց է հրապարակել Երևանի կոնյակի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ և Pernod Ricard Eastern Europe-ի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի հետ։
«Վերջերս մենք Արա Գրիգորյանի հետ քննարկեցինք հայկական կոնյակի վիճակը, ինչն է այն յուրահատուկ դարձնում, և նրա ամենամեծ արտադրող ԱՐԱՐԱՏ-ի դերը մշակութային ժառանգության ձևավորման և պահպանման գործում։
Արա Գրիգորյանը սպիրտային խմիչքների համաշխարհային ոլորտում փորձառու կառավարիչ է, որն ունի եկավարման մոտ չորս տասնամյակի փորձ»,-նշում է հրապարակման հեղինակը։
Ինչո՞վ է տարբերվում հայկական կոնյակն աշխարհի մյուս կոնյակներից։ Գրիգորյանը նշում է, որ պատասխանը սկսվում է խաղողից, բայց դրանով չի սահմանափակվում։
«Բնիկ խաղողը դրա մեկնարկային կետն է, բայց հայկական կոնյակը և հատկապես ARARAT-ը տարբերակիչ դարձնելու միայն մի մասն է»,-ասում է Գրիգորյանը։

Կոնյակի գործարանն արտադրական մասնաճյուղեր ունի հանրապետության տարբեր հատվածներում՝ Արարատյան դաշտում, Տավուշում։ Գործադիր տնօրենը մանրամասնում է, նույնիսկ երբ տարբեր մարզերում նույն սորտն է տնկվում է, կլիմայական տարբերություններն ի հայտ են գալիս գինու մեջ, իսկ ավելի ուշ՝ խառնուրդի համար մատչելի սպիրտային խմիչքների տեսականու մեջ։
Եվ վերջապես, կոնյակի յուրահատուկ լինելու գործում կարևոր է պատմական ժառանգությունը. ԱՐԱՐԱՏ-ի կոնյակի արտադրությունը թվագրվում է 1887-ին, և այն կատարելագործվել է սերունդների ընթացքում: Վարպետները ժառանգում են մեթոդները, ճաշակի հիշողությունը և կարգապահությունն իրենց նախորդներից:

Սրա հետ մեկտեղ ARARAT-ը մնացել է արդիական, «շարունակաբար մարտահրավեր նետելով ինքն իրեն, վերաիմաստավորելով ավանդույթը և առաջ տանելով այն՝ իհարկե, չկորցնելով իր հիմնական ինքնությունը»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։