Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաքուն պնդում է, թե բացահայտել է Բաքու-Ջեյհան նավթամուղը պայթեցնող իրանական դիվերսիոն խումբ՝ բաղկացած Ադրբեջանի քաղաքացիներից
Ադրբեջանի Պետական Անվտանգության Ծառայության (ՊԱԾ) կողմից անցկացված հակահետախուզական գործողությունների արդյունքում կանխվել են Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ ծառայության՝ SEPAH-ի կողմից Ադրբեջանում ահաբեկչական սադրանքներ իրականացնելու և հետախուզական տվյալներ հավաքելու փորձերը: Այս մասին հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
ՊԱԾ-ի տվյալներով՝ հասարակության մեջ խուճապ սերմանելու և Ադրբեջանի միջազգային հեղինակությունը խաթարելու նպատակով թիրախավորվել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը, Լեռնային հրեական կրոնական համայնքի առաջնորդներից մեկը և աշկենազի հրեական սինագոգը։
Ըստ բաքվի.«Իրանի քաղաքացիներ Ռուստամզադա Բեհնամ Սահիբալին և Զանդկյան Յասեր Ռահիմը, հանցավոր կապ հաստատելով Ադրբեջանի քաղաքացի Թարխան Թարլան օղլու Գուլիևի հետ, կազմակերպել են պայթուցիկ սարքերի մաքսանենգ ներմուծումը երկիր: Սաբաիլի շրջանի Շիխով գյուղի մոտակայքում գտնվող տարայի մեջ հայտնաբերվել է 7.35 կգ C-4 պայթուցիկ նյութ»։