Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
09:06 06/03/2026
Հայաստան
Բա որտե՞ղ է ձեր կառուցած հիվանդանոցային կոմպլեքսը, տեղը ցույց տվեք, գնամ, տեսնեմ. Թագուհի Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է.
«7 տարի է, խոսում եմ Վարդենիսի հիվանդանոցի մասին, որ փլվում է մարդկանց գլխին: Բժիշկներ չունենք, տեխնիկա չունենք, դիահերձարան չունենք Վարդենիսում:
7 տարի է խոստանում են, թե հեսա-հեսա կկառուցվի նոր հիվանդանոց: Ո՞ւր է:
70 կիլոմետր և ավել մարդիկ դիակը տանում են, ժամերով հերթ են կանգնում, հերձում են, նորից հետ են բերում, որ հուղարկավորեն: Բա որտե՞ղ է ձեր կառուցած հիվանդանոցային կոմպլեքսը, տեղը ցույց տվեք, գնամ, տեսնեմ»։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder