Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Փաշինյանն իր կուսակցության որոշ անդամների հրահանգել է մարզերում «հետախուզական» աշխատանքներ իրականացնել
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ականները չնայած վերջին օրերին, բառի բուն իմաստով, պոռոտախոսությամբ են զբաղված և հայտարարում են, թե հունիսի 7-ի ընտրություններին սահմանադրական մեծամասնություն են ստանալու, սակայն իրականում մեր իշխանական աղբյուրները չեն թաքցնում, որ, մեղմ ասած, ահաբեկված են իրական սոցհարցումների արդյունքներից և որոշ ընդդիմադիրների օրեցօր աճող ռեյտինգից։ Փաշինյանի թիմի թիվ մեկ ահնուսարսափը, իհարկե, գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական միավորն է։
Պարզվում է՝ Փաշինյանն իր կուսակցության որոշ անդամների հրահանգել է մարզերում «հետախուզական» աշխատանքներ իրականացնել և պարզել, թե ինչ սկզբունքով ու մեթոդներով է աշխատում Կարապետյանի թիմը, խոցելի՞ են արդյոք, և ինչպե՞ս կարելի է կասեցնել նրանց ընթացքը: Սակայն ուսումնասիրություններից պարզել են, որ կուսակցաշինական աշխատանքների մասշտաբներն այնքան մեծ են, որ անգամ, ՔՊ-ի հաշվարկով, եթե այսպես շարունակվի, ընտրողների մոտ կեսը կարող է ներգրավված լինել Կարապետյանի համակիրների շարքերում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։