«Հրապարակ». Թմրամիջոցի փաթեթ վերցնելու պահին ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետին
Օրվա մամուլ
08:08 06/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Թմրամիջոցի փաթեթ վերցնելու պահին ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետին

«Հրապարակ» թերթը գրում է.

««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Կարեն Գրիգորյանն օրերս Թոխմախի գերեզմանատան տարածքից փորձել է վերցնել նախապես տեղադրված փաթեթը, սակայն բռնվել է պարեկների կողմից։ Ըստ նախնական տեղեկությունների, փաթեթում թմրամիջոց է եղել, ու օպերբաժնի պետը, ըստ երևույթին, դա պիտի հասցներ ՔԿՀ։ Ի դեպ, Կարեն Գրիգորյանի ավտոմեքենան կապարակնքվել է, Քննչական կոմիտեում սպասում են դատարանի որոշմանը, որպեսզի խուզարկություն կատարեն։

Կարեն Գրիգորյանը նախկինում աշխատել է «Արմավիր» ՔԿՀ-ում՝ որպես օպերլիազոր, ու, ասում են, այնտեղ էլ է զբաղվել հեռախոսների ու թմրամիջոցների վաճառքով։ Ամիսներ առաջ Գրիգորյանի նկատմամբ ծառայողական քննություն էր իրականացվել՝ «Նուբարաշենի» հսկիչներից մեկին ծեծելու համար։ Ըստ մեր աղբյուրի, ծեծը սկսել է Գրիգորյանի ընկերը՝ օպերլիազոր Արամ Հարոյանը, որը շեֆի (օպերբաժնի պետ Կարեն Գրիգորյանի) կամակատարն է: «Նուբարաշեն»-ում բոլոր սկանդալների նախաձեռնողներն այդ երկու օպերներն են եղել։

Նկատենք, որ անցած տարվա հոկտեմբերին, Քրեակատարողական ծառայության օրվա առթիվ, Կարեն Գրիգորյանն օրինակելի ծառայության, նվիրվածության և մասնագիտական հաջողությունների համար ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանի կողմից արժանացել է պարգևի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Թմրամիջոցի փաթեթ վերցնելու պահին ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետին