ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ. Միրզոյան
Օրվա թեմա
17:22 07/03/2026
Հայաստան

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի / տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։ Այս մասին հայտնում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

Քաղաքացու կողմից ավելի պակաս արժեքով նոր տոմսի ձեռքբերման պարագայում փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով: Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ. Միրզոյան