Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայտնի է դարձել, թե որքան է վաստակում հարձակվող Լիոնել Մեսսին «Ինտեր Մայամիում»։
«Ինձ համաշխարհային մակարդակի հովանավորներ են պետք, քանի որ խաղացողները թանկ են։ Ես վճարում եմ Մեսսիին, նա արժե դրան, բայց դա տարեկան 70-80 միլիոն դոլար է», - ասել է ակումբի սեփականատեր Խորխե Մասը Bloomberg-ին տված հարցազրույցում։
Նա չի մանրամասնել, թե ինչպես է կառուցված Մեսսիի պայմանագիրը կամ ինչպես են բաշխվում վճարումները։
euro-football.ru-ն գրում է, որ Մեսսին աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Քրիշտիանու Ռոնալդուից հետո, ով, տարբեր տեղեկությունների համաձայն, Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր»-ում տարեկան վաստակում է 200-ից 400 միլիոն դոլար։
Մեսսին «Ինտեր Մայամի»-ում խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում 38-ամյա արգենտինացին մասնակցել է MLS-ի երկու խաղի և խփել երկու գոլ։