Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանում զոհվել է առնվազն 1332 խաղաղ բնակիչ, որոնց թվում են նաև կանայք և երեխաներ։ Կան հազարավոր վիրավորներ։ Եվ այս թվերը շարունակում են աճել «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, նման վիճակագրություն է հրապարակել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։
Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակում լրագրողների հետ զրույցում Իրավանին նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը դիտավորյալ թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները, մինչդեռ Իրանը թիրախավորել է ռազմական օբյեկտները, այլ ոչ թե քաղաքացիական անձանց։ Նրա խոսքով, Իրանում ավերվել են դպրոցներ, հիվանդանոցներ, օդանավակայաններ, դիվանագիտական ու ու այլ քաղաքացիական կառույցներ են թիրախավորվել։
Իրավանին ասել է, որ Իրանը նաև չի թիրախավորում հարևան պետությունների շահերը և հետաքննում է այն մեղադրանքները, որ հարվածներ է հասցրել ոչ ռազմական օբյեկտներին։
«Մեր նախնական գնահատականը ցույց է տալիս, որ այս միջադեպերից մի քանիսը կարող էին լինել Միացյալ Նահանգների պաշտպանական համակարգի կողմից խափանումների կամ միջամտության արդյունք», - ասել է նա։