Իրանում էթնիկ հողի վրա խմորումներն ուղղակի գոյաբանական սպառնալիք են Հայաստանի համար. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
21:36 07/03/2026
Հայաստան

Իրանում էթնիկ հողի վրա խմորումներն ուղղակի գոյաբանական սպառնալիք են Հայաստանի համար. Ռոբերտ Քոչարյան

«ԱՄՆ-ը և Իսրայելը կոչ են անում էթնիկ փոքրամասնություններին դուրս գալ Իրանի իշխանության դեմ։ Պատկերացրեք՝ Իրանում էթնիկ հողի վրա խմորումները. 17-20 մլն ադրբեջանցիներ և այլ ազգություններ, և մեր հարևան ու բարեկամ երկիրը, սա ուղղակի գոյաբանական սպառնալիք է Հայաստանի համար»,- «Մեծ քաղաքականություն» փոդքաստի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա հիշեցրել է, որ TRIPP-ի մասին ասել էր՝ «չեմ տեսնում ԱՄՆ տնտեսական շահերն այստեղ, հիմնական հետաքրքրությունն Իրանի սահմանն է»։

«Փորձեք պրոյեկտել այդ ամեն ինչը, Պարսից ծոցի հարավային ափը, քանի ռազմաբազա կա, որոնք Իրանի դեմ էին ուղղված, դա սկսեց աշխատել»,- նշել է Ռ.Քոչարյանը։ 

Ըստ նրա, տպավորությունն այնպիսին է, որ այս գործողությունների հիմնական նպատակն է նաև փչացնել Իրանի հարաբերությունները հարևան արաբական երկրների հետ։ 

«Հայաստանի համար գոյաբանական խնդիր է, այս վիճակում Հայաստանը պետք է լրջագույն քայլերի դիմի։ Մեր թեզը մշտապես եղել է՝ մի հայտնվեք խոշոր պետությունների շահերի բախման կետում։ Լավ տեղ չի դա»,- նշել է Ռ.Քոչարյանը։

Նա ասել է, որ Հայաստանը բավականին մեծ ծավալի առևոտւր ունի Միացյալ էմիրությունների հետ։

«Ապրանքների զգալի մասը գալիս են էմիրություններից ֆուրերով Իրանի տարածքով։ Ի՞նչ է լինելու այդ ապրանքների հետ»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։ 

Նա շարունակել է. «Պատերազմի առաջին օրերին այն քաղաքական թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար որպես նախկին նախագահի ծանր պատկեր էր։ Անպատասխանտվություն, թիթիզություն։

Եթե այս սպառնալիքները մենք լուրջ չենք ընդունում, այս սպառնալիքների նկատմամբ վերաբերմունքն այդպիսն է, ապա ի՞նչն է  սպառնալիքն ընդհանրապես»։ 

Ըստ Ռ.Քոչարյաի, իշխանությունների անպատասխանատվությունը բերում է ծանրագույն հետևանքների, այդ գինը տալիս է ժողովուրդը կյանքներով, իրենց տնտեսական բարեկեցության գնով.  «Լրջագույն պրոբլեմ կա և Հայաստանն այդ պրոբլեմին եթե ուշադրություն չդարձնի, չլրջանա, կարող ենք շատ ավելի մեծ խնդիրների առաջ կանգնենք»։

ՀՀ երկրորդ նախագահը հայտարարել է, որ պետք էր նախաձեռնել, քայլել ձեռնարկել, անել ամեն ինչ հարևան երկրում պատերազմն օր առաջ կանգնեցնելու համար։ 

«Իմ առաջարկությունն ակտիվ քաղաքականությունն է. ոչ թե ակտիվ քաղաքականություն աթոռը պահելու համար, այլ քո երկրի ավտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- ասել է Ռ.Քոչարյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանում էթնիկ հողի վրա խմորումներն ուղղակի գոյաբանական սպառնալիք են Հայաստանի համար. Ռոբերտ Քոչարյան