Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ն ու «Ford»-ը, տուժածները հոսպիտալացվել են
Հասարակություն
18:42 07/03/2026
Հայաստան

Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ն ու «Ford»-ը, տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 7-ին, ժամը 16։08-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանցիների փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Ford»  մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ն ու «Ford»-ը, տուժածները հոսպիտալացվել են