ՀՀ ավտոճանապարհների վիճակը մարտի 8-ի առավոռյան
Հասարակություն
09:11 08/03/2026
Հայաստան

ՀՀ ավտոճանապարհների վիճակը մարտի 8-ի առավոռյան

ՄԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Լոռու մարզի, Կապան-Սիսիան, Մեղրի-Կապան, Լծեն-Տաթև, Գյումրի-Աշոցք, Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները և Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ ավտոճանապարհների վիճակը մարտի 8-ի առավոռյան