Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մենք պիտի լինենք Միութենական կազմում, ինչպես 100 տարի առաջ. Վիտալի Բալասանյան
«Ամոթ, է, խայտառակություն է։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ այստեղ ընտրություններ է լինելու, որովհետև վիճակը միջազգային, ընդհանրապես, մեր տարածաշրջանում կատաստրոֆիկ, ծայրահեղ ծանր վիճակ է»,-Մայր Տաճարի դիմաց այսօր ասաց ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Նա նկատեց, որ խաղաղությունից են խոսում, բայց հիմա որևէ փաստաթուղթ չի գործում, Հայաստանի իշխանությունները խոսում են մի թղթի կտորի մասին, սակայն այն անգամ պայմանագիր, հուշագիր չէ՝ կողքից Թրամփի ստորագրությամբ։
«Մոտ ժամանակներս քաղաքական քարտեզը փոխվելու է, հիմա նրանք, ովքեր շուտ հասկացան իրենց տեղը, դերը, նշանակությունը, իմացան, որ աշխարհակարգում են, շատ շուտ փրկվելու են։ Պարզ ասեմ՝ Կովկասը դեպի հյուսիս։ Մեր քաղաքականությունը պետք է լինի հարավ, Պարսկաստանի հետ հետ պետք է շատ լավ հարաբերություններ պահի ու մենք պիտի լինենք Միութենական կազմում, 100 տարի առաջ ինչպես եղել է Խորհրդային Միությունը։ Հիմա անունը ինչ կդնեն, չգիտեմ»,-հայտարարեց Բալասանյանը՝ պնդելով որ նոր սահմաններն արդեն սահմանագծած են։