Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Wildberries-ի զգուշացումը. Նման ռեսուրսներում չտրամադրել անձնական տվյալներ և չկատարել որևէ վճարում
Վերջին շրջանում հայկական սոցիալական ցանցերում և առանձին ինտերնետային հարթակներում տարածվում են հրապարակումներ WB Taxi ծառայության՝ իբր Հայաստանում գործարկման վերաբերյալ։ Նման հրապարակումներում քաղաքացիներին, վարորդներին և տաքսոպարկերի ներկայացուցիչներին առաջարկվում է գրանցվել երրորդ կողմի կայքերում, ինչպես նաև կատարել «լիցենզիոն վճարում»։
«Wildberries-ը որևէ կապ չունի նշված կայքերի, կազմակերպությունների կամ տարածվող տեղեկատվության հետ։
Կոչ ենք անում քաղաքացիներին, վարորդներին և տաքսոպարկերի ներկայացուցիչներին նման ռեսուրսներում չտրամադրել անձնական տվյալներ և չկատարել որևէ վճարում, քանի որ նշված կայքերն ու առաջարկները կրում են խարդախ բնույթ, կապ չունեն Wildberries-ի հետ, իսկ անձնական տվյալների փոխանցումը կարող է օգտատերերին ենթարկել ռիսկի»,-ասված է Wildberries-ի պաշտոնական մեկնաբանության մեջ։