Ադրբեջանը վերսկսել է Իրանի հետ բեռնափոխադրումները
Քաղաքական
11:38 09/03/2026
Տարածաշրջան

Ադրբեջանը վերսկսել է Իրանի հետ բեռնափոխադրումները

Ադրբեջանն ու Իրանը վերսկսել են բեռնափոխադրումները պետական ​​սահմանով։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

«Տեղեկատվության համաձայն՝ այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ պետական ​​սահմանով բեռնափոխադրումների համար նախատեսված բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, այդ թվում՝ տարանցիկ երթևեկությունը, վերականգնվել է»,-«ՌԱԻ նովոստի» -ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։

Մարտի 5-ին Ադրբեջանի նախարարների կաբինետը ժամանակավորապես դադարեցրել է բեռնափոխադրումները Իրանի հետ պետական ​​սահմանով։ Որոշումը կայացվել էր Նախիջևանում իրանական անօդաչու թռչող սարքի միջադեպից հետո ստեղծված իրավիճակին ի պատասխան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանը վերսկսել է Իրանի հետ բեռնափոխադրումները