Դուք էլ լավ գիտեք, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Ալիկ Ալեքսանյան
Քաղաքական
20:57 09/03/2026
Հայաստան

Դուք էլ լավ գիտեք, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Ալիկ Ալեքսանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը տեսանյութ է հրապարել՝ կից գրելով․ «Փոքրիկ խմբա՛կ, ականջներիդ օղ արեք»։

Իսկ տեսանյութում Ալեքսանյանը մանրամասնում է․ «Ռուբեն Ռուբինյա՛ն ու փոքրիկ խմբակի մնացած անդամնե՛ր, ականջներիդ օղ արե՛ք, Հայաստանի անկախությունը սակարկելի չէ ու չի՛  կարող լինել։ Դուք ժողովրդին ձեռք եք առնո՞ւմ, ինքնիշխանությունը հարվածի տակ դրածներով դուրս եք եկել, անկախության պահապաննե՞ր եք խաղում։ Չնայած  ինչո՞ւ եմ զարմանում՝ առավոտից  երեկո Սամվել Կարապետյանի շողքի հետ եք կռիվ տալիս, փորձում եք գոյություն չունեցող բաները կապել Սամվել Կարապետյանի անվան հետ։ Հիմա ուշադիր ինձ լսեք, Սամվել Կարապետյանի անցյալն այնքան ուժեղ ու մաքուր է, որ ձեր մոտ չի ստացվի։ Ձեր սուտն ու կեղծիքը էլ չի աշխատում, դուք էլ լավ գիտեք, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դուք էլ լավ գիտեք, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Ալիկ Ալեքսանյան