Սա է այն աբսուրդը, որը տեսնում ենք․ Վարդևանյան
Քաղաքական
20:11 09/03/2026
Հայաստան

Սա է այն աբսուրդը, որը տեսնում ենք․ Վարդևանյան

«Սամվել Կարապետյանը և մենք խոսում ենք  ուժեղ Հայաստանի մասին՝ ոչ թե զուտ մեր երազանքով, խոսքերով, այլ՝ կոնկրե՛տ ծրագրերով»,- այս մասին Արմավիրում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասաց Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի  անդամ Արամ Վարդևանյանը։

Նա ընդգծեց, որ կոնկրետ ծրագրերից հինգին արդեն արդեն շատերը ծանոթ են և շատերն աջակցում են այդ ծրագրերին։

«Դրանք կիրառական քայլերից մի քանիսն են, որ յուրաքանչյուրի կյանքը փոխելու են , որի կարիքը իսկապես կա։ Վերջին 9 ամիսները, եթե փորձենք ամփոփել, ապա շատ աբսուրդային երևույթներ ենք տեսել՝ սրբազան հայրերի ապօրինի կալանավորում, գրոհ Մայր Աթոռի նկատմամբ և այլ»,- ասաց Վարդևանյանը։

Նա նաև ընդգծեց, որ եկեղեցու պաշտպանության արտահայտության համար, ազգային բարերար, բոլորի կողմից հարգված  և ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանի Հանրապետության սահմաններից  դուրս, Սամվել Կարապետյանը 7 ամսից ավելի   կալանավորված է։ 

«Սա է այն աբսուրդը, որը տեսնում ենք։ Հիմա, գտնվելով մեկ այլ աբսուրդային իրավիճակում՝ տնային կալանքի պայմաններում, միակ կարևոր հանգամանք եմ ուզում նշել՝ Սամվել Կարապետյանի մոտ չարություն ընդհանրապես չկա։ Մենք տեսնում ենք, որ հենց չարությունն է, որ պառակտել է մեր հասարակությանը, բաժանել է տարբեր խմբերի։Իսկ մարդասիրությունը երաշխիքն է մեր համախմբման, և Սամվել Կարապետյանի մոտ հենց այս աշխարհընկալումը կա»,- հավելեց Վարդևանյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա է այն աբսուրդը, որը տեսնում ենք․ Վարդևանյան