Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի՝ խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերը. Թուրքիայի ԱԳ նախարար
Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության և կայունության հասնելու, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստից հետո։
Նրա խոսքով, այս քայլերը ցույց են տալիս, որ Հարավային Կովկասում խաղաղությունն արդեն սկսում է արտացոլվել գործնական հարթությունում։
«Մեր ամենամեծ ցանկությունն է պահպանել այս թափը և հնարավորինս շուտ ավարտել գործընթացը՝ կնքելով մշտական խաղաղության համաձայնագիր», - նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։