Արդեն 10 օր Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատված է
Քաղաքական
12:27 09/03/2026
Աշխարհ

Արդեն 10 օր Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատված է

Ըստ NetBlocks միջազգային ինտերնետային մոնիթորինգի ծառայության, Իրանում արդեն 10 օր ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատված է։

«Իրանում ինտերնետի անջատումը շարունակվում է արդեն տասը օր, ցանցային կապի մակարդակը 216 ժամից հետո (անջատման սկսվելուց ի վեր - խմբ.) նորմայի 1%-ն», - ասվում է ծառայության X սոցիալական մեդիա հարթակում տարածված հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը հանգեցրել է վնասների և քաղաքացիական զոհերի։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արդեն 10 օր Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատված է