Հայկական գյուղատնտեսության վերածնունդն այստեղից է սկսվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Արմավիրում
Քաղաքական
20:48 09/03/2026
Հայաստան

Հայկական գյուղատնտեսության վերածնունդն այստեղից է սկսվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Արմավիրում

«Հայաստանի ամենաբերի տարածաշրջանում ենք, Հայաստանի գյուղատնտեսական ամենահարուստ տարածաշրջանում։ Հայկական գյուղատնտեսության վերածնունդն այստեղից է սկսվելու»,- այս մասին Արմավիրում ասել է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Արմավիրի համար մենք մի ծրագիր ունենք, լավ ծրագիր է։Արմավիրիը պետք է Հայաստանի համար և Հայաստանի ընդհանուր գյուղմթերքների համար դառնա կենտրոն, գյուղմթերքների վերամշակման կենտրոն։ Արմավիրի մարզի յուրաքանչյուր 3 հա-ից մեկը չի մշակվում, ջրի պակասի պատճառով ձեռք չեն տալիս։ Սա այն դեպքում, երբ  Հայաստանի ամենաբերի հատվածն է։ Մեզ պետք է առաջնորդել գյուղատնտեսության զարգացումը, իսկ Արմավիր համայնքը պետք է սննդի վերամշակման կենտրոն լինի, որ գնումները արվեն, վերամշակում  և արտահանում։ Դա հնարավորություն կտա մարդկանց լավ ապրելու։ Ունենք Արարատյան դաշտ, հարուստ շրջան, մնացածը՝ կազմակերպողից է»,- իր խոսքում ասաց Կարապետյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայկական գյուղատնտեսության վերածնունդն այստեղից է սկսվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Արմավիրում