«Ուժեղ Հայաստան»-ի անդամների անակնկալը՝ սահմանամերձ Տեղում ապրող Դարիկո տատիկին
Հասարակություն
09:15 09/03/2026
Հայաստան

«Ուժեղ Հայաստան»-ի անդամների անակնկալը՝ սահմանամերձ Տեղում ապրող Դարիկո տատիկին

Մարտի 8-ը սահմանին ուրիշ էր` ոգևորիչ, միևնույն ժամանակ խորհելու պարտավորեցնող: «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Միքայելյանն ու թիմակիցները սահմանամերձ Տեղ գյուղում շնորհավորել են Դարիկո ու Օֆելյա տատիկների Մարտի 8-ը։

«Դարիկո տատիկին ճանաչում ենք դեռ անցած տարվանից, երբ «Մեր ձևով» շարժման շրջանակներում Նարեկ Կարապետյանի հետ այցելեցինք Տեղ։

Իսկ Օֆելյա տատիկին հանդիպեցի երեկ Գորիսում իրազեկման ակցիայի ժամանակ։ Հերոս ընտանիք: Նա ունի 4 երեխա, 22 թոռ և 9 ծոռ։ Լեզվի ու գրականության մասնագետ է ու մինչև այսօր օգնում է թոռներին դասերը սովորելուն:

Մեր մեծերը շատ մեծ ուշադրության կսրիք ունեն: Նրանք երբեք իրենց մենակ չպետք է զգան: Պետության պարտքը պետք է լինի հոգ տանել նրանց մասին»,-նշում է Արթուր Միքայելյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ուժեղ Հայաստան»-ի անդամների անակնկալը՝ սահմանամերձ Տեղում ապրող Դարիկո տատիկին