Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը
Իրավունք
14:27 09/03/2026
Հայաստան

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ոստիկանություն փետրվարի 26-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ երկու օր առաջ՝ ժամը 9․15-ից մինչև 9․35-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք մտել են Կոտայքի մարզի Գողթ գյուղում գտնվող Գեղարդավանք և գանձանակից հափշտակել մոտ մեկ միլիոն դրամ:

Ոստիկանությունից հայտնում են՝ մեկնել են Համայնքային ոստիկանության Գառնու բաժնի ծառայողները։ Պարզվել է, որ գողությունը կատարել են 56-ամյա և 55-ամյա տղամարդիկ, որոնք գանձանակի դուռը բացել են հարմարեցված բանալիով, պոկել կապարակնիքը, հանել գումարը, ապա, հետքերը թաքցնելու նպատակով, սոսնձել են կապարակնիքը՝ վերականգնելով գանձանակի տեսքը և դիմել են փախուստի:

Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 28-ին 56-ամյա տղամարդը ձերբակալվել և խոստովանել է կատարածը:

Մյուս տղամարդը ձերբակալվել է մարտի 4-ին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը