Սա Նիկոլով հնարավոր չէ, հնարավոր է առանց Նիկոլ. Արմեն Մինասյան
Քաղաքական
22:13 10/03/2026
Հայաստան

Սա Նիկոլով հնարավոր չէ, հնարավոր է առանց Նիկոլ. Արմեն Մինասյան

Քաղաքական վերլուծաբան Արմեն Մինասյանը հրապարակել է քաղաքագետ Արման Գրիգորյանի գրառումը, որի մեջ ասվում է. «ԱՄՆ-ն ու Իսրայելը տանուլ են տալիս Իրանի դեմ պատերազմը։ Միակ բանը որ նրանք կարող են սպառնալ այսուհետ, իրանական քաղաքների բարբարոսական ռմբակոծությունն է կամ միջուկային հարվածը։ Ռազմական առումով ուրիշ ոչինչ նրանք Իրանին հակադրել այլևս ի վիճակի չեն։

Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի ձեռնարկած էս ավանտյուրան ու դրա այլևս հեշտ կանխատեսելի արդյունքը հարյուրապատիկ ավելի հրատապ է դարձնում Հայաստանում ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու հրամայականը»։

Մինասյանը համաձայնում է Գրիգորյանի հետ և գրում է.

«Բերված դատողությունը` Նիկոլին և նրա խմբակին օր առաջ հեռացնելու մասին, լիովին կիսում եմ: Կիսում էի դեռ 2018-ին, 2020-ին, 2022-ին, 2023-ին.... Ու ամեն անգամ դա էլ ավելի հրատապ եմ համարում:

Պատճառը առավել քան հստակ է. մեր շուրջը ծավալվող իրադարձությունները լավ բան չեն գուժում: Մեզ օր առաջ պետք է նորմալ իշխանություն` Հայաստանի սուբյեկտությունը բարձր պահող, քաղաքակաության մեջ ԱԶԳԱՅԻՆ (չշփոթել ազգայնականի հետ) կոմպոնենտը ուղենիշ ունեցող, սեփական հասարակությունը համախմբելու միտված գործիքակազմ ու բառապաշար ունեցող և ռեալպոլիտիկ ապավինող:

Սա Նիկոլով հնարավոր չէ, հնարավոր է առանց Նիկոլ:

Իսկ այս խոչընդոտը հրատապ հաղթահարելու ի՞նչ շանսեր կան: Ընդդիմադիր բոլոր գործիչների հանդեպ հարգանքով հանդերձ, թույլ տվեք ասել, որ ընտրություններով իշխանափոխությունը ես իրատեսական չեմ համարում:

Պատճառները մի քանիսն են.

նախ` իշխանությունն ամեն ինչ անելու է վերարտադրվելու համար (արդեն իսկ մեկնարկած քարոզչությունից մինչև արտաքին հեխուզության ծառայության ու այլ կոոպերատիվ կանտորաների ու ուժային մարմինների կոնյուկտուրային վարքագիծ):

երկրորդ` զուտ ընտրական մրցակցության մեջ մտնելը խոչընդոտելու է էֆեկտիվ քարոզչություն անել. անվտանգության մասին ցանկացած մտահոգության Նիկոլն ու խմբակը հակադարձելու են դա ներկայացնելով որպես ռազմատենչություն ու ռևանշիզմ: Ու որևէ ընդդիմություն չի կարող ապացուցել, որ ինքը խաղաղություն տենչում է որևէ մեկից ոչ պակաս, բայց մտահոգ է անվտանգությամբ: Այսօրվա կոնֆուգուրացիայով չի կարող: Ուստի ստիպված է պատմել, որ ինքն «ավելի շատ թոշակ կտա, քան Նիկոլը» ու նման բաներ: Իսկ այդ ֆրոնտում, համաձայնեք, որ պոպուլիզմի ջատագով Նիկոլին իշխանազրկելը գրեթե անհնար է:

Իսկ ինչ անել: Թերևս արժե խորհել այս մասին, որ հետո ստիպված չլինենք արձանագրել, որ այս մի հնարավորությունն էլ բաց թողեցինք»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա Նիկոլով հնարավոր չէ, հնարավոր է առանց Նիկոլ. Արմեն Մինասյան