«Հրապարակ». Հաստատվել են Հայկ Մարությանի կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 30 անունները
Օրվա մամուլ
08:46 10/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Հաստատվել են Հայկ Մարությանի կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 30 անունները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որ դեռ դեկտեմբերին հայտարարեց «Նոր ուժ» կուսակցությամբ 2026-ի ընտրություններին մասնակցելու մասին, մարտի 7-ին գրեթե գաղտնի համագումար է անցկացրել կուսակցության գրասենյակում՝ այն չի լուսաբանվել, հաղորդագրություն չի տարածվել։ Որոշել են առաջիկայում ներկայացնել։ «Համագումարի ընթացքում ընտրվել է կուսակցության վարչության նոր կազմը, և հաստատվել են նախընտրական ցուցակի առաջին 30 անունները, նաև քննարկվել են ծրագրային դրույթներին վերաբերող հարցեր»,- մեզ ասաց կուսակցության մամուլի պատասխանատուն՝ նշելով, որ առաջիկայում միջոցառում են նախատեսել, որի ժամանակ կներկայացնեն նախընտրական ծրագիրը։ Ցուցակը գլխավորելու է Մարությանը, «Նոր ուժ»-ը միայնակ է մասնակցելու։

Հիշեցնենք, որ Մարությանը քաղաքականությամբ սկսեց զբաղվել 2018-ին․ սեպտեմբերին Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի առաջին համարն էր, և ընտրվեց քաղաքապետ, սակայն պատերազմից հետո հեռացավ ՔՊ-ից, իսկ 21-ի դեկտեմբերին ավագանին նրան անվստահություն հայտնեց։ Նա նախկին թիմակիցներին մեղադրում էր հեղափոխության արժեքներից շեղվելու մեջ։ 2023-ին Երևանի ընտրություններին մասնակցեց «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով։ Թեև ընդդիմադիր ուժերը միասին ավելի շատ ձայն էին ստացել, քան իշխանությունը, սակայն քաղաքապետ դարձավ Տիգրան Ավինյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Հաստատվել են Հայկ Մարությանի կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 30 անունները