Ծեծկռտուք է եղել Բժշկական համալսարանի դիմաց
Իրավունք
10:36 10/03/2026
Հայաստան

Ծեծկռտուք է եղել Բժշկական համալսարանի դիմաց

Մարտի 6-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։  Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գվարդիայի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում՝ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դիմաց մի քանի քաղաքացիներ քաշքշում են միմյանց և հնչեցնում են հայհոյանքներ։

Shamshyan.com-ը հայտնում է, որ  ոստիկանության գվարդիայի ծառայողները նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Զոհրաբ Շ․-ին, 69-ամյա Ռուբիկ Շ․-ին, 39-ամյա Գևորգ Շ․-ին, 37-ամյա Նվեր  Շ․-ին, Երևանի բնակիչ 17-ամյա Ա․ Տ․-ին, Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Աղասի  Ա․-ին և Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Հովիկ Ս․-ին։

Ոստիկանության Մարաշի բաժնում պարզվել է, որ Նվեր Շ․-ն, Զոհրաբ Շ․-ն, Ռուբիկ Շ․-ն և Գևորգ Շ․-ն ավտոմեքենան չզիջելու կապակցությամբ վիճաբանել են Ա․ Տ․-ի, Աղասի Ա․-ի և Հովիկ Ս․-ի հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել միմյանց։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փասստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ծեծկռտուք է եղել Բժշկական համալսարանի դիմաց