Պատրաստ ենք Կոռնիձոր-Գորիս-Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը. Փաշինյան
Քաղաքական
16:27 11/03/2026
Հայաստան

Պատրաստ ենք Կոռնիձոր-Գորիս-Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը. Փաշինյան

«Հայաստանը պատրաստ է առկա ենթակառուցվածքներով Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ավտոմոբիլային կապը»,-ելույթ ունենալով ԵԽ-ում՝ պաշտոնապաես հայտարարեց Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ իր այս հայտարարությունը որևէ նպատակ չունի ձգձգել, մոռացության մատնել Վաշինգտոնի  պայմանավորվածությունները։

«Մենք այս առաջարկն անում ենք, քանի որ ինչպես ինքներս ենք մի փոքր այլընտրանքային տարբերակներով օգտվում Ադրբեջանի երկաթուղուց, ինչպես Ադրբեջանն է սպասում դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախիջևանի միջոցով Հայաստանի հարավի ու հյուսիսի երկաթուղային կապի հաստատմանը։ Սա Հայաստանի համար այլընտրանք չունի, քանի որ Հայաստանի լեռնային ռելիեֆը թույլ չի տալիս երկաթուղային կապ ունենալ երկրի հարավի ու հյուսիսի միջև»,-հայտարարեց Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder