Պակիստանն առավել թշնամաբար է տրամադրված Իրանի նկատմամբ․ Պողոսյան
Քաղաքական
18:10 11/03/2026
Տարածաշրջան

Պակիստանն առավել թշնամաբար է տրամադրված Իրանի նկատմամբ․ Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

«Պակիստանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ռազմական աջակցություն կցուցաբերի Սաուդյան Արաբիային, քանի որ Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ժամանակ: Ակնհայտորեն, Պակիստանը, որ որպես պետություն չափազանց արհեստական է և ստեղծվել է Հնդկաստանին մշտապես վերահսկողության տակ պահելու և հակակշռելու համար, իսլամական ֆունդամենտալիզմի ու ահաբեկչության արտահանման կենտրոններից մեկն է։

Սակայն ԱՄՆ-ում սրա մասին բնականաբար չեն, խոսի, որովհետև Պակիստանը կատարում է իրենց կամքը։ Ավելին՝ Պակիստանն առավել թշնամաբար է տրամադրված Իրանի նկատմամբ, սակայն միայն մեկ գործոն կա, որը դրդում է սիտուատիվ համագործակցության թերբեմն՝ բելուջները։ Եթե բելուջական հարցը չլիներ, վստահ եմ, Պակիստանը մեկ անգամ չէ, որ ցույց կտար իր թշնամանքը Իրանի նկատմամբ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պակիստանն առավել թշնամաբար է տրամադրված Իրանի նկատմամբ․ Պողոսյան