Վաշինգտոնում մեքենան մխրճվել է Սպիտակ տան դարպասների մեջ
Քաղաքական
16:07 11/03/2026
Աշխարհ

Վաշինգտոնում մեքենան մխրճվել է Սպիտակ տան դարպասների մեջ

Վաշինգտոնում, Կոլումբիայի շրջանում, մեքենա է բախվել Սպիտակ տան համալիրի դարպասներին։ Վիրավորներ չկան, իսկ վարորդը ձերբակալվել է։ Միջադեպի մասին հաղորդում է CBS-ը՝ հղում անելով ոստիկանությանը։

«Կոլումբիայի շրջանի ոստիկանության խոսնակը հայտարարել է, որ մեքենան բախվել է Սպիտակ տան դարպասներին... Վիրավորների մասին տեղեկություններ չկան», - գրել է CBS-ի լրագրող Սառա Քուքը X-ում։

Նա նշել է, որ ԱՄՆ գաղտնի ծառայության խոսնակը իրեն հայտնել է, որ վարորդը ձերբակալվել է և հարցաքննվում է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաշինգտոնում մեքենան մխրճվել է Սպիտակ տան դարպասների մեջ