Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար դառնալու առաջարկը Վահագն Պապյանն ընդունել է երկու պատճառով
Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր դառնալու առաջարկն հայ անվանի դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանn ընդունել է երկու կարևոր պատճառով։
«Առաջինը՝ այս նվագախմբի իրական արժեքը միշտ չէ, որ լիարժեք գնահատվում է։ Մինչդեռ այն շատ լավ, բարձրակարգ և որակյալ նվագախումբ է՝ լայն կատարողական հնարավորություններով։ Երկրորդը՝ այստեղ աշխատում են բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ, որոնց հետ հնարավոր է իրականացնել հետաքրքիր և բազմազան ծրագրեր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Պապյանը։
Նրա խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել նվագախմբի կազմը՝ ներառելով նաև փողային գործիքներ, ինչը հնարավորություն կտա զգալիորեն ընդլայնել երկացանկը։
«Պատրաստում ենք հետաքրքիր ծրագրեր։ Կլինեն ինչպես հատուկ նախագծեր, այնպես էլ ավանդական ծրագրեր, որոնք բնորոշ են նվագախմբին։ Բնականաբար, կարևոր տեղ է զբաղեցնելու նաև հայկական երաժշտությունը՝ մեր կոմպոզիտորների ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ստեղծագործություններով»,- Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հաղորդմամբ, ասուլիսում ասել է մաեստրոն։


