Ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին «փոքրամասնության կոալիցիա» ձևավորել, ինչի վառ օրինակ է Գյումրին. Վահագն Հովակիմյան
Քաղաքական
13:01 11/03/2026
Հայաստան

Ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին «փոքրամասնության կոալիցիա» ձևավորել, ինչի վառ օրինակ է Գյումրին. Վահագն Հովակիմյան

«Լրագրողներին համարում եմ հանրային կյանքի սանիտար։ Լրագրությունն այն մասնագիտությունն է, որը վեր է հանում հանրային կայնքի խնդիրները և հասցեագրում այն սուբյեկտներին, որոնք պետք է դրանք լուծելու իրավասություն ունեն»,-ասուլիսի մեկնարկին հայտարարեց ԿԸՀ-ի նախագահ Վահագն Հովակիմյանը։

ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ մարտ ամսվա վերջում նախատեսելու են ընտրությունները լուսաբանող լրագրողների համար աշխատաժողով-քննարկում կազմակերպել, որպեսզի կրկնվող հարցումներ չլինեն։

Անդրադառնալով փետրվարի 7-ին ուժի մեջ մտած Ընտրական օրենսգրքի դրույթներին՝ նա տեղեկացրեց, որ կուսակցությունների անցողիկ շեմն իջել է 4 %, դաշինքների շեմը՝ 7 %-ից բարձրացել է 8 % և 10 %։

 «Մինչև երեք կուսակցություններից բաղկացած դաշինքների համար 8 % շեմի ներքո են ընկնում, 3 և ավել կուսակցություններից բաղկացած դաշինքները 10 %-ի շեմը պետք է հաղթահարեն»,- ասաց Հովակիմյանը։

 Նա նաև հիշեցրեց, որ կուսակցությունների համար գրավի չափը 10 մլն դրամից իջեցվել է 7.5 մլն դրամ, դաշինքների համար սահմանվել է 15 մլն դրամ։

«Սա 2021 թվականին արվել է այն միտումով, որպեսզի օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը։ Օրենսդրությունը նպաստի գաղափարակից ուժերին միավորվեն։ Որքանով այս օրենսդրական գործիքակազմը դրական արդյունք կունենա՝ ցույց կտա ժամանակը»-հայտարարեց ԿԸՀ նախագահը։

 Հովակիմյանը տեղեկացրեց, որ դիմել և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից 126 կուսակցության էլեկտրոնային հասցե է ստացել, որը 2.5 մլն ընտրող ունեցող Հայաստանի պարագայում մեծ է։

 «Նոր փոփոխություններով 9-օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքն առաջին փուլում տրվում է առավել ձայն ստացած ուժին, եթե այդ ժամկետում վերջինս չի կարողանում կոալիցիա կազմել, դրանից հետո ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին փոքրամասնության կոալիցիա ձևավորել, ինչի վառ օրինակ է Գյումրին»,- ասաց Հովակիմյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին «փոքրամասնության կոալիցիա» ձևավորել, ինչի վառ օրինակ է Գյումրին. Վահագն Հովակիմյան