Վեդու ԲԿ-ի տնօրենը կազինոյում տարվե՞լ է ԲԿ-ի՝ 140 մլն բյուջեն
Իրավունք
15:54 11/03/2026
Հայաստան

Վեդու ԲԿ-ի տնօրենը կազինոյում տարվե՞լ է ԲԿ-ի՝ 140 մլն բյուջեն

Պետական միջոցների հափշտակության սկանդալի մեջ է հայտնվել Փաշինյանի սանիկ ,Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը՝ ՔՊ-ական ընկերոջ պատճառով։  Այս մասին հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։

Նա մանրամասնում է, որ  Գարիկ Սարգսյանը մոտ մեկ ամիս առաջ ստիպված է եղել Անահիտ Ավանեսյանի ձեռքով պաշտոնանկ անել իր փայփայած Վեդու ԲԿ-ի տնօրեն` ՔՊ-ական Արամայիս Գրիգորյանին՝ կազինոյում ահռելի մեծ գումար տանուլ տալու համար։ Խոսքը, տարբեր գնահատականներով, 140 մլն դրամի մասին է։

 Արամայիս Գրիգորյանը նշել է, որ ինքն է ազատաման դիմում գրել ու դուրս եկել պաշտոնից։

«Խնդիրներ էին առաջացել, դիմում եմ գրել ու ազատվել աշխատանքնից, խնդիրներ ինքս իմ հետ և նաև երկրի հետ, ղեկավարած հիմնարակում»,-ասել է Ա. Գրիգորյանը։

Ի դեպ, բնա ազատության մեջ է։

Գլխավոր դատախազությունից հատնել են, որ փետրվարի 17-ին հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 256 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն։

Panorama.am-ին դատախազությունից հայտնեցին, որ վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վեդու ԲԿ-ի տնօրենը կազինոյում տարվե՞լ է ԲԿ-ի՝ 140 մլն բյուջեն