Ղարաբաղցիներն առհավետ պետք է տնավորվեն ՀՀ-ում. Փաշինյան
Քաղաքական
16:41 11/03/2026
Հայաստան

Ղարաբաղցիներն առհավետ պետք է տնավորվեն ՀՀ-ում. Փաշինյան

«Մեր կարևոր խնդիրներից է նաև այն, որ մեր փախստական դարձած մեր քույրերի ու եղբայրների էմոցիաները չշահարկվեն՝ նրանց սին հույսեր տալով»,-ԵԽ-ում իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, իր ռազմավարությունն այս հարցում շատ հստակ է։

«Ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ու առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ կառավարությունն իրականացնում է բնակարանային ապահովման ծրագիր, որի շահառու է մինչ օրս դարձել 4886 ընտանիք։

«Մենք մեր միջազգային գործընկերների՝ հնարավորինս մեծ աջակցության կարիքն ունենք խաղաղության ամրապնդման ուղղված այդ խնդիրը լուծելու համար»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ղարաբաղցիներն առհավետ պետք է տնավորվեն ՀՀ-ում. Փաշինյան