«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Քաղաքական
20:41 11/03/2026
Հայաստան

«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել

«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են  ստորագրել՝ ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ազգային շահն առաջ տանելու նպատակով։

Նախաձեռնությունների ներկայացուցիչները վստահ են, որ որևէ քաղաքական ուժ, հասարակական միավոր ի վիճակի չէ միայնակ հաղթահարել մեր երկրում ստեղծված խորքային ճգնաժամը։

«Այս հուշագիրը վերաբերում է համատեղ պայքարին՝ մեր երկրի պետականության համար, որովհետև, ինչպես մենք գիտենք, այս պահին մեր պետականությունը շատ խոցելի վիճակում է գտնվում։ Ես ուզում եմ կարևորել Համահայկական հասարակական դաշինքի ԵՄ առաքելությունը, որովհետև այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր հասկանում են, որ կարևոր խնդիրների լուծման համար նախ անհրաժեշտ է այդ խնդիրներին մոտենալ խորը վերլուծական մոտեցմամբ։ Այսինքն՝ չտրվել այսօրվա պոպուլիզմին, կատարել խնդիրների խորքային վերլուծություն և գտնել այդ խնդիրների լուծման ճիշտ ճանապարհը»,- ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

Ավելի մանրամասն՝ «Կենտրոն»-ի պատրաստած տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել