Քաղաքական ուժերը մինչև քարոզարշավի մեկնարկն ազատ են քարոզչություն կատարել. ԿԸՀ նախագահ
Քաղաքական
15:27 11/03/2026
Հայաստան

Քաղաքական ուժերը մինչև քարոզարշավի մեկնարկն ազատ են քարոզչություն կատարել. ԿԸՀ նախագահ

«Երբ որ սկսվում է պաշտոնական քարոզարշավի շրջանը, ոչ թե իրավունքի շրջան է, այլ սահմանափակումների, այսինքն քաղաքական ուժերը  մինչև քարոզարշավի մեկնարկն ազատ են քարոզչություն կատարել»,- ասուլիսում հայտարարեց ԿԸՀ նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, որ  Հայաստանի տարբեր քաղաքներում, թեև դեռ հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցելու համար գրացված ուժեր չկան, քարոզարշավը չի մեկնարկել, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառներն են փակցված։

Նա նշեց, որ քաղաքական ուժերը,  որոնք ՏԻՄ, ԱԺ ընտրություններին մասնակցելու հավակնություններ ունեն, իրենք 4 տարի 11 ամիս ազատ ենք քարոզություն ծավալելու հարցում, իրենց քարոզչության սահմանափակումները սկսվում են պաշտոնական քարոզարշավի մեկնարկի պահից։

Հարցին՝ ամեն ընտրությունից հետո քաղաքական ուժերը պատրաստվում են մյուս ընտրություններին,  ներկայացնում այդ ընթացքում իրենց ծրագրերը, միջազգային փորձն ի՞նչ է սահմանում, ո՞րն է  սահմանը, որովհետև իշխող ուժն առավելություն ունի մնացածի նկատմամբ, ինչպե՞ս է դա կարգավորվում, Հովակիմյանը պատասխանեց. «Մեր Ընտրական օրենսգրքի  23-րդ հոդածը, որը 2021 թվականին է  ամբողջությամբ վերաշարադրվել, 2024-ին էլ  որոշակի խմբագրվել, հենց միջազգային փորձի հիման  վրա է, առաջարվել էր, որպեսզի օրենսդրությամբ հստակեցվի վարչական ռեսուրսի օգտագործման կանոնները»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքական ուժերը մինչև քարոզարշավի մեկնարկն ազատ են քարոզչություն կատարել. ԿԸՀ նախագահ