Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հուսով եմ՝ մեր երկրում կգտնվի դատավոր, որն արդարացի որոշում կկայացնի․ Անաիս Սարդարյան
Դերասանուհի Անաիս Սարդարյանն իր էջում անդրադարձել է բարերար Սամվել Կարապետյանի վաղվա դատին՝ նշելով․
«Հուսով եմ՝ մեր երկրում կգտնվի դատավոր, որն արդարացի որոշում կկայացնի, որովհետև վստահ եմ՝ դատավորները, որոնք գիշերը քնում են, շատ լավ հոգու խորքում հասկանում, որ այս մարդը, լավից բացի, Հայաստանի համար,իր հայրենիքի համար ոչ մի վատ բան չի անել։ Չի գտնվի մի մարդ, որ ինձ հիմա կգրի, օրինակ ՝ էս ի՞նչ ես խոսում, ինչ-որ գռփել է, թալանել է, չէ՛, ժողովուրդ ջան։ Այդ մարդը, հակառակը, իր սեփական միջոցներով մենակ շենացրել է այս հայրենիքը, մենակ լիքը բաներ է արել, իմ բոլոր բարեգործությունների ժամանակ ինչքան է իր ընտանիքը մասնակից եղել։ Ի դեպ, իր բարեգործությունների մասով էլ ես անպայման մի օր դրա մասին առանձին կխոսեմ, որ հիմա սահմանափակվել այդ ամեն ինչը,թե ի՞նչ նողկալի արարքների են սրանք գնում»։
Նա նաև ազատություն մաղթեց ոչ միայն քաղբանտարկյալներին, այլև՝ երկրին։
«Հայաստանին մաղթում եմ ազատություն։ Չգիտեմ՝ այս ինչ կապանքների մեջ ենք ընկել,որ պետք է նվաստանանք, նվաստացնեն մեզ, ասում էին՝ «սիրո, թավշյա հեղափոխություն է» չէ, ես անունը կփոխեի, կդնեի՝ ատելության, սև ու սպիտակի բաժանող հեղափոխություն»,-ասել է դերասանուհին։
Մանրամասները՝ տեսանյութում։