Կառավարությունը մոտ 750 հազար ֆունտ հատկացրեց բրիտանական կղզիների երկու բուհի Արվեստի կլաստերում աշխատելու համար
Կրթություն, գիտություն
11:33 12/03/2026
Հայաստան

Կառավարությունը մոտ 750 հազար ֆունտ հատկացրեց բրիտանական կղզիների երկու բուհի Արվեստի կլաստերում աշխատելու համար

«Առաջինը Լոնդոնի արվեստների համալսարանն է, որն առաջին հորիզոնականն է զբաղեցնում միջազգային վարկանիշային որակավորման համակարգերում, որպես արվեստի և դիզայնի բակալավրական մակարդակում կրթական ծրագրերի լավագույն բուհ, ինչպես նաև QS վարկանիշային համակարգում երկրորդ հորիզոնականում է ըստ ոլորտների՝ արդեն տարիներ շարունակ»,- կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

 նախարարը ներկայացրեց«Ակադեմիական քաղաք» ծրագրի  իրականացման շրջանակներում Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի  ձևավորման համար խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով գնման գործընթաց կազմակերպելու մասին որոշումը։

«Երկրորդ պայնագիրը կնքվելու է Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի հետ , որը հիմնադրված լինելով 1847 թվականին, համարվում է կատարողական արվեստի կրթույան ոլորտում համաշխարհային առաջատարից և այն եզակի հաստատություններից է, որ կրթական ծրագրեր է առաջարակում ինչպես կատարողական, այնպես էլ արտադրական արվեստների ուղղություններով՝ նեշոլով, որ այնպիսի մասնագետներ են պատրաստում, որոնք զբաղվում են երաժշտության արտադրության տեխնիկական ուղղություններով՝ ձայնագրություն, ձայնային ինժեներիա, կենդանի ձայնի տեխնիկական կառավարում, համերգային ձայների կառավարում, որոնք կարևոր է ինդուստրիայի զարգացման առումով»,- ասաց Անդրեասյանը՝ նշելով որ բուհն արդեն 9-րդ տարին է վարկանիշային համակարգում 6-րդն են։

Նա հատնեց, որ այդ բուհերը արվեստի կրթությունը կդարձնի մրցունակ։

 «Շոտլանդիայի համալսարանի հետ երաժշտության բաղադրիչով պայմանագիրը կլինի 371.3 հազար բրիտանական ֆունտ ստեռլինգ, իսկ Լոնդոնի արվեստների համալսարանը Արվեստների կլաստերում ներառվող մնացած բոլոր մյուս բաղադրիչներով՝ 367.7 բրիտանական ֆունտ ստեռլինգ»,-պայմանագրերի արժեքները ներկայացրեց Անդրեասյանը

 Նա նաև հայտնեց, որ համագործակությունը նախատեսված է 3 թուլով՝ երկու տարվա համար և այն կնպաստի արվեստի կլաստերի հայեցակարգի մշակմանը և  կարողության զարգացմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը մոտ 750 հազար ֆունտ հատկացրեց բրիտանական կղզիների երկու բուհի Արվեստի կլաստերում աշխատելու համար