Երբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի. մարտի 13-ին, ժամը 15;30-ին լինելու եմ Հակակոռուպցիոն դատարանում
Քաղաքական
21:55 12/03/2026
Հայաստան

Երբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի. մարտի 13-ին, ժամը 15;30-ին լինելու եմ Հակակոռուպցիոն դատարանում

«Ինն ամիս ապօրինի կալանք, ինն ամիս անարդարադատություն։ Երբ դատարանը դառնում է ճնշման գործիք, այն վնասում է յուրաքանչյուր քաղաքացու»,- ֆեյսբուքյան եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Մարիաննա Ղահրամանյանը։

Տեսանյութում նա մասնավարոպես հայտարարեց. «Երբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի։ Վաղը հակակառուպցիոն դատարանը քննելու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ազգային բարերա Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ 15։30-ին ես լինելու եմ Հակակոռուպցիոն դատարանի առջև, սատարելու նրան և պահանջելու օրենքի գերակայություն ու արդարադատություն։ Ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Սարգսյանն էլ ֆեյսբուքյան տեսաուղերձում հաստատելով մարտի 13-ին Հակակառուպցիան դատարանում կայանալիք Սամվել Կարապետյանի կալանքի հարցով դատական նիստին իր մասնակցությունը՝ ասաց. «Գործող վարչակարգը ակնհայտորեն սպառելով ներքին լեգիտիմությունը, շարունակում է մանիպուլյացիաները արտաքին միջավայրում, Եվրոպական խորհրդարանի բարձր ամբիոնից թիրախավորելով մեր ազգային արժեքները։ Այս պայմաններում մեզ ոչինչ չի մնում, քան համախմբվել ուժեղ առաջնորդի շուրջ և այս հարը լուծել մեկընդմիշտ։ Ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանի Հանրապետությանը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի. մարտի 13-ին, ժամը 15;30-ին լինելու եմ Հակակոռուպցիոն դատարանում