ՍԴ-ն հրապարակեց ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցով որոշման եզրափակիչ մասը
Իրավունք
19:58 12/03/2026
Հայաստան

ՍԴ-ն հրապարակեց ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցով որոշման եզրափակիչ մասը

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը, որով ամբողջությամբ մերժել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների դիմումը։ 

«10.03.2026թ. Սահմանադրական դատարանն ավարտեց  «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Գ» ԿԵՏԻ, 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2.1-ԻՆ ՄԱՍԻ, 52.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ  1-3-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» գործով քննությունը, և Դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու համար: Այսօր հրապարակվեց Սահմանադրական դատարանի որոշումը, որի եզրափակիչ մասում նշվում է.

Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց . 

    1. «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի «գ» կետը համապատասխանում է Սահմանադրությանը:
    2. «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
    3. «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 1-ին, 2 և 3-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը։
    4․ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
    5. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Մյուս մասերով գործի վարույթը կարճվել է: 
Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ կհրապարակվի օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում»: 

Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարան էին դիմել ոչ միայն ՀԷՑ-ի վերաբերյալ իշխանական խմբակցության ընդունած օրենքները հակասահմանադրական ճանաչելու հարցով, այլև միջնորդել էին կասեցնել օրենքի գործողությունը, մինչև Բարձր դատարանը գործով որոշում կկայացնի:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՍԴ-ն հրապարակեց ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցով որոշման եզրափակիչ մասը