«Եվրատեսիլ-2026»-ում Հայաստանը կներկայացնի Սիմոնը՝ ներկայացնելով «Paloma Rumba» երգը
Մշակույթ
08:45 12/03/2026
Հայաստան

«Եվրատեսիլ-2026»-ում Հայաստանը կներկայացնի Սիմոնը՝ ներկայացնելով «Paloma Rumba» երգը

 Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ-2026» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Սիմոնը։ Նա ներկայանալու է «Paloma Rumba» երգով: Այս մասին հայտնել են Առաջին ալիքից։ 

«Paloma Rumba»-ն էներգիայով լի և աշխույժ երգ է, որը նշանավորում է ազատությունը, շարժումը և կյանքի սեփական ռիթմին համընթաց քայլելու կարիքը: Այն նաև ընդգծում է Սիմոնի՝ որպես կատարողի խարիզման և Եվրատեսիլի բեմը խոստանում ողողել հարուստ և անմոռանալի հնչյուններով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder