Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ավինյանը 12 000-ից ավել շինթույլտվություն է տվել՝ ասում է թեղու տերևակե՞րն է ալերգիկ. Քրիստինա Վարդանյան
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մամուլի ասուլիս էր հրավիրել Պռոշյան փողոցում, որտեղ այդ պահին ծառահատում էին ակնհայտ ծերացած թեղիներ, այն դեպքում երբ օրեր առաջ հատել էին Ամիրյան փողոցի վրա գտնվող երիտասարդ հացենիները և ակացիաները։ Բեգոյանը հայտարարեց, թե Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանն ամայի տեղ է գտել (Ամիրյան փողոցի մասին էր խոսքը) և այդտեղից կեղծարարությամբ է զբաղվում, որ թեղին Երևանի պայմաններին չհամապատասխանով ծառ է։ Վերոնշյալ հայտարարություններին արձագանքելու և Երևանյան փողոցները համատարած ծառահատումների ենթարկելու վերաբերյալ կարծիք ստանալու համար Panorama.am-ը դիմեց Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանին։
Ք. Վարդանյան-Սարսափելի է այն իրականությունը, որում մենք հայտնվել ենք 2023 թ-ից ի վեր Երևան քաղաքում։ Առանց գործիքային հետազոտության ծառեր են հատվում, մինչև այաս տարվա փետրվարը, երբ մեր հորդորներից հետո ի վերջո գնվեց այդ գործիքը, հազարավոր ծառեր հատվեցին փողոցների երկայնքով և նրանց փոխարեն տնկվեցին այնպիսի ծառեր, որոնք բացարձակապես Երևանի բնակլիմայական պայմաններին և փողոցների կանաչապատման ֆունկցիոնալությանը չեն համապատասխանում, որովհետև ծառերն ունեն կա՛մ սանիտարահիգիենիկ հատկանիշներ՝ բարձր արտահայտված, ինչը փողոցների համար է, որ սանիտարական ֆունկցիան կատարեն և ունենք բարձր դեկորատիվ, էսթետիկ հատկանիշներով ծառատեսակներ, որոնք հիմնականում այգեպուրակային հատվածների համար են, որպեսզի վայելենք դեկորատիվ էֆեկտը, գեղեցիկ ծաղկումը, տերևների հետաքրքիր ձևը, սաղարթի որոշակի առանձնահատկությունները։
Երևանում վերջին տարիներին հատվում են թեղի, հացենի, ակացիա ծառատեսակները, որոնք ԽՍՀՄ-ի ժամանակ տնկվել են հենց նրա համար, որ Երևանն ունեցել է այդ ֆունկցիաների լուծման խնդիրը։ Այսինքը, այն եղել է շատ փոշոտ քաղաք և դրանով է պայմանավորված եղել հենց թեղու ընտրությունը, որովհետև մնացած ծառատեսակների հետ համեմատականի մեջ էս տեսակը միավոր մակերեսի մեջ տերևի զոլավորության և բազմաթիվ տերևային առանձնահատկությունների շնորհիվ փոշու ամենամեծ քանակն էր նստեցնում։ Այսինքը՝ մարդիկ այն ժամանակ նպատակային այդ գործողությունը արել են։ Հացենիները տնկել են, որպեսզի աշնանը ունենանք գեղեցիկ տեսք, այն նաև դիմացկուն է մեր կլիմայական պայմաններին։
Բազմաթիվ գիտական հետազոտություններ կան, որոնք հենց Երևան քաղաքում են իրականացվել և խոսում են նրա մասին, որ այն կայուն ծառատեսակ է։ Օրինակ, Ամիրյան, Մոսկովյան փողոցներում հանել են առողջ նորմալ վիճակում գտնվող հացենիները և նրանց փոխարեն տնկել կատալպա... Կատալպա տնկել են նաև Մելիք-Ադամյան փողոցում, գնացեք նայե՛ք այդ կարիկատուրան։ Բացի նրանից, որ կատալպա ծառատեսակը շատ լայն տերևներ ունի, ինչը խոսում է այն մասին, որ տերևի մակերեսից գոլորշացումը լինելու է շատ մեծ՝ ի տարբերություն թեղու, որոն ունի շատ փոքր տերևեներ։ Բացի նրանից, որ տերևի մակերեսն է շատ մեծ, նաև սաղարէ չունի, որովհետև սրանք պարտեզային տեսակներ են՝ հատուկ ստեղծված այգեպուրակային տարածքներում դեկորատիվ տարբեր էֆեկտներ, համակցումներ ստանալու և գնդաձև տեսքն ապահովելու համար։
Էն, ինչը որ արվում է ամբողջությամբ դասական օրինակ է այն մասին, թե ինչպես կանաչապատում իրականացնել չի կարելի։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանության» ՀՈԱԿ-ի գլխավոր դենտրոլոգը, ինչպես նաև Բուսաբանական ինստիտուտի նախկին տնօրեն Ժիրայր Վարդանյանը, որը հիմա ՀՈԱԿ-ի Գիտատեխնիկական խորհրդի նախագահն է, իրենց գիտական աշխատությունների և մենագրությունների մեջ նշում են հենց այսօր Երևանի համար ընտրած և տնկվող ծառատեսակների՝ հուդայածառի, կատալպայի, ձիակասկի, ալբիցիայի տեսակները, որպես Երևանում ամենավնասվող ծառատեսակներ, ինչի հետ ես բացարձակապես համաձայն եմ։ Անհասկանալի է, որ իրենց մենագրությունների մեջ գրում են, որ այդ ծառատեսակներն անհամապատասխանելի են Երևանի կլիմայի համար, շատ են վնասվում, բայց այդ ընտրությունը, առավել ևս փողոցների համար, ինչով է պայմանավորված, որովհետև այդ ծառատեսակների հետազոտությունները բոլորը այգեպուրակային տարածքներում են արվել։ Մենք Երևանի փողոցներում այս ծառատեսակներից զանգվածային տնկած չունենք, որ մի հատ էլ գնահատենք, թե ինչպես են իրենք հարմարված փողոցներում, որովհետև փողոցներում ծառերը շատ մեծ անտրոպոգեն ծանրաբեռնվածության տակ են և չի կարելի համեմատել փողոցում տնկած ծառը՝ այգեպուրակային տարածքում տնկած ծառի հետ։ Դրա համար սարսափելի է, այսպես կանաչապատելն արգելվում է։
Panorama.am-ՀՈԱԿ-ի տնօրենը հայտարարեց, թե թեղին Երևանի համար ոչ պիտանի ծառ է և որ դուք կեղծարարությամբ եք զբաղվում՝ ամայի տարածքներում նկարահանումներ անելով և հրապարակելով
Ք. Վարդանյան-Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին է։ Երբ էս մարդը նեղն է ընկնում, տեսնում է, որ հանրային մեծ արշավ կա, որոնք նաև իմ հրապարակումների հետևից գնացող մարդիկ են, սկսում է բոլորին պատմել, որ Քրիստինա Վարդանյանը մասնագետ չէ, նա այս կամ այն բաներ են ասել։ Ես ամբողջ աշխարհից իրենց եզրակացություններ բերեցի, ես ոչ մի հարցազրույց քաղաքապետարանին ժառանգությոին չեմ թողել, որ իրենք միայն դա պետք է անեն։ Ամբողջ աշխարհը, այդ թվում ՀՀ մասնագետները, կենսաբազմազանության մասնագետները, բոլորը միաձայն ասում են, որ զանգվածային այս գործողությունները, որ անում են, ուղիղ վնասում է մարդկանց առողջությանը, կենսաբազմազանությունը և շրջակա միջավայրի բոլոր ցուցանիշներին։ Ես որպես մասնագետ այս ամենին կարող եմ գնահատական տալ և ուղիղ թիրախավորել մեր բնակչության առողջության ցուցանիշները, և իմ պայքարը ծառերի կյանքի համար՝ միայն ծառի մասին չէ, այլ ապագա լեյկոզների, երեխաներ աստմաների մասին է, մեր քաղաքացիների, ինսուլտների, ինֆարկտների մասին է, որովհետև մեկ ֆունտը, որը ներդրվում է գրագետ կանաչապատման մեջ հեռանկարային արդյունավետությամբ՝ 7 ֆունտ խնայում է պետության համար, որովհետև չի ծախսվում հանրային առողջության մեջ։ Իսկ այս մարդիկ, փողոցներում զանգվածային կանաչ սաղարթ են հեռացրել և մեզ հեքիաթ են պատմում, թե մենք ձեզ համար 70 հեկտար անտառ ենք տնկել։ Այդպիսի բան գոյություն չունի, չի կարելի առաջին տարում անտառում տնկիներ տնկել անտառ տնկելու նապատակով և ասել որ «մենք 70 հա անտառ ենք տնկել», դա նույն բանն է, որ պատերազմի ընթացքում բնակչությանը ոչնչացնեն և ասեն՝ մենք ձեզ այդտեղ թողել ենք նորածին երեխաներ, որոնք կմեծանան և կծառայեն ի օգուտ այս պետության։ Անգրագիտություն, այլ կերպ ես չեմ կարող գնահատել։
Լավ կլիներ, որ քաղաքապետարանը մասնագետների խորհրդակցության կանչեն և բացատրեն, թե ինչու են 30 տարի ոչնչացնում մեր ծառերը և խրախուսում խորը էտը, որը բերել է ծառերի զանգվածային դիմադրողականության անկմանը, վերքերի առաջացմանը, սնկային խնդիրներին և այլն։ Նույնիսկ եթե Երևանում ծառերը խնդիր են ունեցել, մենք ոչ մի ծառ չենք հատել որդեգրել ենք քաղաքականություն որ ծառերը պահում ենք, անկախ նրանից, որ միջազգային փորձագետներն ասում էին, որ որոշակի հատվածներում հատում անենք փոխարինենք ծառատեսակը, որ միջատը դուրս գա, մենք չարեցիքն այն, սկսեցինք ծառերը բուժել, արգելեցինք խորը էտը և ստացանք այն արդյունքը, որը ստացանք։ Այսինքը ծառերը հաղթահարեցին այդ խնդիրը, որից հետո այս մարդիկ եկան և սկսեցին զանգվածաբար այդ ծառերը հատել։ Հարցազրույցում խոսում են Քրիստինա Վարդանյանի ասած թեղիի մասին, բայց Ամիրյան փողոցում հատում են հացենին և ակացիան...
30 տարվա ընթացքում, որ ես այդ ոլորտի մասնագետն եմ, այդ թվում թեկնածուական գիտական աշխատանքս է կանաչապատումը, ես չեմ հանդիպել «կենսունակությունը սպառած ծառ» արտահայտությունը», այսինքը կարո՞ղ է լինել կենսունակությունը սպառած մարդ, կենդանի... Սա ինչ է նշանակում, կամ կենդանի է, կամ կենդանի չէ։ Պատկերացնում եք՝ այդպիսի միջամտություն անենք, ասենք՝ դե տարիքը սպառել է, ինչի համար ենք պահում մարդուն կամ կենդանուն։
Եթե ծառն աշխատում է, նորմալ վիճակում է, կողքը ուրիշը տնկեք։ Ինչի համար Էինք մենք ժամաակին տնկարաններում տնկիներ մեծացնում, որ եթե չկարողանանք հաղթահարել բուժման խնդիրը, սկսեիքն որոշակի փոփոխություններ անել, բայց էլի՝ ոչ զանգվածային։ Հազար անգամ ասել եմ, որ փողոցի ողջ երկայնքով ծառերը հատել չի կարելի։ Մարդիկ չեն կարողանում Երևանի կենտրոնից օգտվել, մարդիկ չեն կարողանում կենտրոնում զբոսնել։ Դուք ուղղակի պայման եք ստեղծել, որ մարդիկ գան Երևան, բայց փոքր կենտրոնում ամռանը չքայլեն, որովհետև 40-50 աստիճան ջերմաստիճանը բարձրանում է և մարդիկ պետք է պատսպարվեն ինչ-որ տեղ։ Ծառածածկ կանգառներ կային, որոնց տակ մարդիկ սպասում էին։ Տրանսպորտը չեն կարողանում բարեփոխել և մարդիկ 30 րոպե կանգառասրահում սպասում են։ Առաջ ծառ կար, ստվեր էր անում, հիմա ծառերն էլ են հատել։
Ես այդպես էլ այդ գործողության լավ նպատակը չհասկացա, միլիարդների սպառում, էկոծառայությունների առումով՝ 0, երևան քաղաքին վնաս տալու համար ահռելի մեծ վնաս, հանրային առողջապահության առումով դասական օրինակ, թե ինչպես կանաչապատում չի կարելի անել։
Panorama.am -Դուք, բնապահպանները, մտահոգ քաղաքացիները պարբերաբար բարձրաձայնում եք խնդրի մասին, խոսում ծառահատումների անթուլատրելիության մասին, իսկ Երևանի քաղաքապետարանը համառորեն շարունակում է այն անել, ավելացնում է հատումների ծավալները։ Ի՞նչ բացատրություն ունեք դուք սրան։
Ք. Վարդանյան-Այստեղ ես սկել եմ կասկածել և պետք է ստուգել դա, որ, միգուցե, էդ մարդիկ այլ շահ ունեն, որի մասին մենք չգիտենք։ Թող դրանով զբաղվեն, տասնյակ մասնագետներ կան։ Ես ինքս նամակ եմ գրել նաև Պետական վերահսկողության ծառայություն, որ ծառերը բուժելն անհամեմատ ավելի արդյունավետ է, քանի որ դրանք տարին մեկ կամ երկու անգամ եք բուժում բայց նրանք տասնամյակներով քաղաքին էկոծառայություն են մատուցում։ Այսօրվա անհեթեթ մուլտֆիլմը, որ նկարահանել և տեղադրել են իրենց էջում, թե թեղիների նեմատոդները և թեղու տերևակերը բնակչության աստմայի և ալերգիայի զարգացման պատճառն է, ոչ թե շինարարական փոշին, որ շինթույլտվությունները քառապատկել է Տիգրան Ավինյանը։ Երբեք այսպիսի թվեր մենք չենք ունեցել, երբեք, մենք երեք տարվա մեջ ունենք 12 000-ից ավել շինթույլտվություններ։ Այսինքը շինթույլտվությունները տալիս ենք, բայց ասում ենք՝ ծառի միջատն է բնակչության մոտ ալերգիա առաջացնո՞ւմ։ Մարդիկ բոլորը գողոքում են խնդիրներից, որ Երևանը դարձել է անհնարին վայր կյանքի համար։ Ինչ են անում հատելով ծառեը, լուծո՞ւմ են խնդիր, բացարձակապես։ Եթե ուզում են խնդիր լուծել, թող լանջերի կանաչապատումն անեին, էն ինչը որ սկսել էինք ժամանակին ամբողջ Սարալանջը պետք է կանաչապատել։ Երեկ մտել են Սարալանջի ներքևի մասում տասնյակ ծառեր են կտրել, ինչի համար։