Խոշոր ավտովթարի հետևանքով «Mercedes»-ը հայտնվել է ջրատարում, ջրից դուրս բերված 4 վիրավորներից 2-ը անչափահասներ են
Հասարակություն
22:57 12/03/2026
Հայաստան

Խոշոր ավտովթարի հետևանքով «Mercedes»-ը հայտնվել է ջրատարում, ջրից դուրս բերված 4 վիրավորներից 2-ը անչափահասներ են

Մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Տափերական գյուղի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։ 

«Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։Վիրավորներից 3-ին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց, իսկ մյուս վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագարոծելով հատուկ տեխնիկա։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Պարեկների կողմից հիվանդանոց տեղափոխվածները վարորդի կինն ու նրա անչափահաս երեխաներն են, իսկ փրկարարները ջրից դուրս են բերել վարորդի մայրիկին»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր ավտովթարի հետևանքով «Mercedes»-ը հայտնվել է ջրատարում, ջրից դուրս բերված 4 վիրավորներից 2-ը անչափահասներ են