Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
« Այսօր ժամը 12-ից քննությունը սկսվել է։ Միջնորդությունը վերաբերում է տնային կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելուն»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցը: Կարապետյանի աջակիցները հավաքվել են Հակակոռուպցիոն դատարանի դիմաց՝ իրենց զորակցությունը հայտնելու։
Վարդևանյանի խոսքով՝ միջնորդության հիմքերը և հիմնավորումները նույնպիսին են կամ նույն բովանդակությունն ունեն, ինչ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ժամանակ։
«Նույն բառերն են, ուղղակի վերջում տնային կալանք բառն է օգտագործվում։ Սա ինչի՞ համար են վկայակոչում, որ պատկերացնեք՝ թե՛ յոթ ամիս տևած կալանքը, թե՛ երկու ամիս տևած տնային կալանքը ոչ մի անհրաժեշտ հիմնավորում չունի։ Պարզապես, խափանման միջոց նման ինտենսիվության չի կարող կիրառվել իրավաչափության սահմաններում։ Այն, որ այս քրեական վարույթը պետք է կարճվի, ակնհայտ է։ Պարզապես այս քրեական վարույթը զուտ քաղաքական հետապնդում չէ։ Այս միջնորդությունն այլևս վերաբերում է Հայաստանում քաղաքական գործընթացների հավասարությանը, արդարությանը կամ դրա խաթարմանը։ Այստեղ երկրորդ կարծիք չկա»,- նշեց Վարդևանյանը։
Նա ընդգծեց, որ մեկ ամսով ժամկետը, որը խնդրում են, որ տնային կալանքը երկարաձգվի, միջամտում է քաղաքական պրոցեսներին։ Վարդևանյանը նաև տեղեկացրեց, որ դատարանը հայտարարել է ընդմիջում և ժամը 20։00-ին կշարունակվի դատական նիստը։