Անհասկանալի պատճառով բերման են ենթարկվում Սամվել Կարապետյանի աջակիցները
Քաղաքական
19:21 13/03/2026
Հայաստան

Անհասկանալի պատճառով բերման են ենթարկվում Սամվել Կարապետյանի աջակիցները

Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում բերման ենթարկվածներ կան։ Այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

«Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև  ակցիայի խաղաղ մասնակիցներն անհասկանալի պատճառով բերման են ենթարկել։ Մեր փաստաբանները զբաղվում են այդ հարցով, որպեսզի տեսնեն՝ բերման ենթարկվածները  ոստիկանության ո՞ր բաժիններում են և  ի՞նչ հիմնավորմամբ։ Պատճառն անհասկանալի է, քանի որ մարդկանց թույլ չեն տվել լուսացույցի հատվածով անցնել փողոցը և  ընդամենը փողոցն անցնելու պատճառով կան բերման ենթարկվածներ»,- հայտնում են կուսակցությունից։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցը: Կարապետյանի աջակիցները հավաքվել են Հակակոռուպցիոն դատարանի դիմաց՝  իրենց զորակցությունը հայտնելու ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անհասկանալի պատճառով բերման են ենթարկվում Սամվել Կարապետյանի աջակիցները