«Հրապարակ». ՔՊ-ն այս շաբաթ կարշավի Վայոց Ձոր և Սյունիք
Օրվա մամուլ
08:28 13/03/2026
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ն այս շաբաթ կարշավի Վայոց Ձոր և Սյունիք

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ն այս շաբաթ ներկուսակցական քարոզարշավի անվան տակ կարշավի Վայոց Ձոր և Սյունիք, իսկ եզրափակիչ արշավը նախատեսում են իրականացնել գալիք շաբաթ, Երևանում։ ՔՊ-ական աղբյուրները չեն թաքցնում իրենց թախիծը` որ Երևանում անմխիթար վիճակում են և նոր հնարքներ են մտածում՝ ինչ անել, որ թաղերով, բակերով անցնելիս չխայտառակվեն։ Բանն այն է, որ Երևանում ՔՊ-ի վարկանիշը մարզերի համեմատ շատ ավելի ցածր է: Եվ եթե մարզերում չկարողանան խուսափել տհաճ պահերից, պատկերացնում են, թե մայրաքաղաքում ինչ է կատարվելու: Իսկ Երևանում է հիմա ընտրողների 2/3-ը, և երևանցիների ձայնն է վճռորոշ լինելու այս ընտրություններում:

Ուստի, եթե մարզերում Նիկոլ Փաշինյանը դեռ կարող էր մուննաթ գալ, գոռալ մարդկանց վրա, «կուկուռուզ ու պեռաշկի» ուտել, ապա Երևանում նման պահվածքը կարող է թանկ նստել իրենց վրա։ ՔՊ-ից մեզ վստահեցրին, որ դեռ հայտնի չէ երևանյան քարոզարշավի սցենարը։ Գիտենք, որ մարտի 27-28-ին ՔՊ ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլն է լինելու` 50 հոգու ցուցակն են դասավորելու` 1000 պատվիրակների քվեարկությամբ, իսկ ապրիլի 4-5-ին համաժողով կանեն և կհաստատեն արդեն կազմված 50-յակի ցանկը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՔՊ-ն այս շաբաթ կարշավի Վայոց Ձոր և Սյունիք