Որ երրորդ անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցնել ցանկացողը հասկանա, ավտոկրատիա ստեղծելով’ երկար չի կարող պահել իր պաշտոնը. Ա. Ալեքսանյան
Քաղաքական
20:20 14/03/2026
Հայաստան

Որ երրորդ անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցնել ցանկացողը հասկանա, ավտոկրատիա ստեղծելով’ երկար չի կարող պահել իր պաշտոնը. Ա. Ալեքսանյան

«Հակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում»,-հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսան Ալեքսանյանն ու մանրամասնում.

«Մարդիկ ասում են, որ Սամվել Կարապետյանին ապօրինաբար կալանքի տակ պահելը խոսում է այս իշխանության թուլության և վախի մասին։ Բայց, հարց է առաջանում, արդյո՞ք մենք պետք է հանդուրժենք այս ամենը։

Իհարկե, ո՛չ։

Ուր էլ լինենք` մենք շարունակելու ենք պայքարել։ Պայքարելու ենք նաև քեզ համար, որպեսզի ժողովրդավարության դեմ գործող և երրորդ անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցնել ցանկացողը հասկանա. ավտոկրատիա ստեղծելով’ երկար չի կարող պահել իր պաշտոնը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որ երրորդ անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցնել ցանկացողը հասկանա, ավտոկրատիա ստեղծելով’ երկար չի կարող պահել իր պաշտոնը. Ա. Ալեքսանյան