2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան․ ՆԳ նախարար
Իրավունք
16:35 14/03/2026
Հայաստան

2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան․ ՆԳ նախարար

2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել ընդհանուր 768 կիլոգրամ թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։ Նման տվյալներ է հրապարակել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Սա իրավապահ համակարգի կայուն համագործակցության և ՆԳ նախարարության որդեգած ռազմավարական մոտեցման փոփոխության արդյունք է․ մենք կենտրոնացել ենք ներմուծման խոշոր խմբաքանակների, արտադրության գործընթացների և շղթաների բացահայտման վրա»,-նշել է նախարարը։

Արփինե Սարգսյանը շեշտել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում կարևոր է համակարգային ազդեցությունը։ Նրա խոսքով՝ մեծ խմբաքանակների վրա ռեսուրսների կենտրոնացումը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության հասարակության համար ապահովել առավել կայուն արդյունքներ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան․ ՆԳ նախարար