Հայաստանի տարբեր շրջաններում ձյուն է տեղում
Հասարակություն
10:04 14/03/2026
Հայաստան

Հայաստանի տարբեր շրջաններում ձյուն է տեղում

Մարտի 14-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սևանի, Մարտունիի, Ճամբարակի, Դիլիջանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder