«Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ
Հասարակություն
16:18 15/03/2026
Հայաստան

«Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը արձագանքել է օերեր առաջ հրապարակված նյութին, որում երևում է, թե ինչպես է կոյուղատարից ջուրը մեծ հոսքով լցվում գետը։

«Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում SHAMSHYAN.com լրատվամիջոցում ս․թ․ մարտի 14-ին հրապարակված ««Արգել ՀԷԿ»-ի մոտով անցնող կոյուղատարից կեղտաջրերը լցվում են Հրազդան գետը․» տեսանյութի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։

Պարզվել է, որ ս․թ․ մարտի 12-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Արգել գյուղի 12-ից 15-րդ փողոցների տարածքում կոյուղու խցանման վերացման աշխատանքներով պայմանավորված «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները բացել են Հրազդան գետի վրայով անցնող կոյուղատարի ջրթող փականը, ինչի հետևանքով կոյուղաջրերը լցվել են Հրազդան գետ։

Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո՝ ս․թ․ մարտի 14-ին ժամը 18։00-ի սահմաններում փականը փակվել է ու կոյուղաջրերի արտահոսքը դեպի Հրազդան գետ դադարեցվել է։

Նշված արարքը, առանց լիազոր մարմնի կողմից տրամադրված ջրօգտագործման թույլտվության, ենթակա է վարչական պատասխանատվության։

Վարչական վարույթն ընթացքի մեջ է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ