Ավաղ, մեր մտավորականները հազվադեպ են խոսում․ Գրիգորյան
Քաղաքական
20:06 16/03/2026
Հայաստան

Ավաղ, մեր մտավորականները հազվադեպ են խոսում․ Գրիգորյան

Քաղաքագետ, Միացյալ Նահանգների Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը գրում է․

«Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ հարձակումներին նրա կողմնակիցներն ու նրա ղեկավարած թիմը չպիտի արձագանքեին։ Ու խոսքս քննադատության մասին չի, պարզ քաղաքական պայքարի կոնտեքստում առաջ քաշված թեկուզ հանիրավի մեղադրանքների մասին չի, այլ այլանդակության ու անդաստիարակության հերթական սպազմի մասին, որը տեսնելուց հետո հասկանում ես, թե մեզ չսիրողներն ինչու մեզ չեն սիրում։ Էս տեսակ այլանդակությունները պիտի սաստվեին քաղաքականությունից վեր կանգնած ու հանրության համակրանքը վայելող մարդկանց կողմից։

Էդ խաժամուժին ու նրանց քաջալերողներին գոնե մի երկու անգամ եթե սաստեին ասենք` Տիգրան Մանսուրյանը, Հասմիկ Պապյանը, Լևոն Արոնյանը, Սերգեյ Խաչատրյանը, Լևոն Աբրահամյանը, Տիգրան Համասյանը, Արմեն Սմբատյանը, Գիտությունների ակադեմիայի նախագահության անդամները, Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները, Մատենադարանի ժողովուրդը, և այլն, մենք կիմանայինք, որ գոնե ինչ-որ շատ տարրական նորմերի շուրջ միավորված հանրություն ենք, ոչ թե նույն լեզվով խոսող ամբոխ։ Կիմանայինք, որ քաղաքականությունից, անձնական համակրանքներից ու հակակրանքներից վեր բաներ կան, որոնց պահապանները սովորաբար երկրիդ մտավորականները, մշակույթի գործիչներն ու էդ բնագավառները տնորինող ինստիտուտներն են լինում։ Ավաղ, մեր մտավորականները հազվադեպ են խոսում։ Ասեմ նաև, որ սա վերաբերում է ոչ միայն Տեր-Պետրոսյանին հերթական հարձակումից պաշտպանելուն։ Սա ընդհանրապես նրանց խոսել չսիրելու մասին է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավաղ, մեր մտավորականները հազվադեպ են խոսում․ Գրիգորյան