Թուրքիան խստորեն դատապարտում է Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանում
Քաղաքական
19:32 16/03/2026
Տարածաշրջան

Թուրքիան խստորեն դատապարտում է Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանում

Թուրքիան խստորեն դատապարտում է Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանում և համերաշխություն է հայտնում Բեյրութի հետ հարձակումների ֆոնին, ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանի դեմ, որն ավելի է սրում անկայունությունը տարածաշրջանում»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ Իսրայելի ղեկավարության գործողությունները կարող են հանգեցնել լուրջ մարդասիրական հետևանքների։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիան խստորեն դատապարտում է Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանում